74-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել եգիպտական ակումբիի հետ և կարող է Գինեսի ռեկորդ սահմանել
Եգիպտական առաջնության երրորդ դիվիզիոնի «Հոկտեմբերի 6» ակումբը պայմանագիր է կնքել 74-ամյա ֆուտբոլիստի հետ:
Եգիպտոսի ֆուտբոլային ասոցիացիան (ԵՖԱ) պաշտոնապես գրանցել է Իզա Էլդին Բահդերի տրանսֆերը:
ԵՖԱ-ն և ինքը՝ Բալդերը, Գինեսի ռեկորդների գրքի խմբագիրներին հրավիրել են ներկա լինել ֆուտբոլիստի խաղին երրորդ լիգայում:
Նախկինում Բալդերը հայտնի չի եղել որևէ ակումբում իր մրցելույթներով: Եթե նա խաղադաշտ մտնի, ապա կդառնա պատմության մեջ ամենատարեց ֆուտբոլիստը:
Ռեկորդը ներկայումս պատկանում է Իսահակ Հայիկին, որը 73 տարեկան հասակում հանդես է եկել Իսրայելի 4-րդ դիվիզիոնի «Իրոնի Օր-Յեհուդա» ակումբում՝ 2019 թվականի ապրիլին:
Իսկ աշխարհի ամենատարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը համարվում է 52-ամյա ճապոնացի Կաձույոսի Միուրան՝ «Յոկոհամայից»: