Հենրիխ Մխիթարյանը չի շտապում նոր պայմանագիր կնքել «Ռոմայի» հետ. Armsport.am
Հենրիխ Մխիթարյանը չի շտապում նոր պայմանագիր կնքել «Ռոմայի» հետ։ Այդ մասին, Armsport.am-ի փոխանցմամբ, հայտնում է Calciomercato-ն։
Ինչպես նշում է աղբուրը, շուտով հանդիպում կլինի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի և հռոմեական ակումբի ղեկավարության միջև:
Ավելի վաղ «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել էր հռոմեական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
«Պայմանագրի երկարաձգու՞մ։ Հիմա չկա ժամանակ դրա մասին խոսելու համար, քանի որ մենք շատ խիտ գրաֆիկ ունենք։ Բայց շուտով մենք անպայման կխոսենք դրա մասին»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում Football Italia-ն։