21972 դիտում
17:28 29-03-2021
Ողբերգական դեպք Լուսակերտի թռչնաֆաբրիկայում. հայտնաբերվել է 61-ամյա տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսակերտ գյուղի «Լուսակերտ» ՍՊԸ-ին պատկանող թռչնաֆաբրիկայում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Աշոտ Դալաքյանի, ավագ քննիչ Սերյոժա Սեդրակյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված թռչնաֆաբրիկայի գոմերից մեկի տանիքում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 61-ամյա Լյովա Շարաֆյանի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս գոմի տանիքում աշխատանքներ կատարելու ժամանակ հոսանքահարվել և տեղում մահացել է:
Նրա դին տանիքից իջեցնելու համար ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փաստի առթիվ ավագ քննիչ Ս. Սեդրակյանի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+