211652_close_icon
views-count11611 դիտում article-date 20:05 21-07-2015

Ուր եւ ինչու է անհետացել թռչնաֆաբրիկայում աշխատող 24-ամյա երիտասարդը․ չի բացառվում, որ նրա անհետացումը սիրային պատմությամբ պայմանավորված լինի

Չարենցավանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ, 24-ամյա Կաչաղ Մուրազի Մամոյանը, ով մինչեւ անհետանալն աշխատել թռչնաֆաբրիկայում։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Դիտակի գյուղապետ Սուրեն Սրապոյանից: Տղայի ծնողները տարիներ առաջ են մահացել, 2 քույրերն էլ ամուսնացել են։ կաչաղն ապրել է հորաքրոջ հետ, սակայն տղայի անհետանալուց հետո հորաքրոջ ինքնազգացողությունը վատացել է եւ այս պահին անկողնային հիվանդ է։ Գյուղապետը չբացառեց, որ նա սիրո հողի վրա անհետացած լինի. «Նա թշնամիներ չի ունեցել, խմելու, խաղալու հետ սեր չի ունեցել։ Տասներկու օր է՝ նրան ենք փնտրում։ Հեռախոսն էլ անջատել է։ Ի՞նչ իմանաս, կարող է մեկին հավանել է, գնացել, հետը ապրում է»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ, 1991 թ. ծնված Կաչաղ Մուրազի Մամոյանը, որին հուլիսի 14-ին, ժամը 9.30-ի սահմաններում, հորեղբայրը Չարենցավան քաղաքի ավտոկայարանից ճանապարհել է տուն՝ Դիտակ գյուղ, սակայն երիտասարդը տուն չի հասել և նրա գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է: Ովքեր որևէ տեղեկություն ունեն Կաչաղ Մամոյանի գտնվելու վայրի վերաբերյալ խնդրում ենք զանգահարել 010-59-06-23, 10-02, 077-22-33-66 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Նմանատիպ նյութեր