6272 դիտում
15:09 11-03-2021
Գիտական հետազոտություններն ապացուցել են՝ Covid-19-ի հակամարմինը կարող է պահպանվել մինչև 8 ամիս. Ռոմելլա Աբովյան
Կորոնավիրուսով վարակվելուց հետո մարդու օրգանիզմում ձևավորված հակամարմինները, ըստ մի շարք հետազոտությունների, կարող են պահպանվել մինչև 8 ամիս, սակայն չպետք է մոռանալ վիրուսի մուտացված շտամների, նաև յուրաքանչյուր օրգանիզմի առանձնահատկության մասին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Նա նախ նշեց, որ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացումը բարդ է նրանով, որ Covid-19-ը նոր վիրուս է, և անընդհատ նոր դրսևորումներով է հանդես գալիս: Տարբեր երկրներում կան մուտացված շտամներ:
«Մի շարք գիտական հետազոտություններ ուղղակի ապացուցել են, որ հակամարմիները կարող են պահպանվել մինչև 8 ամիս: Սակայն այդ 8 ամիսը պայմանավորված է նաև յուրաքանչյուր անձի առանձնահատկություններով, այսինքն՝ մի անձի մոտ հակամարմինը կարող է պահպանվել մինչև 8 ամիս, մեկ այլ անձի մոտ հակամարմինների մակարդակը 1 ամիս հետո կարող է իջնել»,-ասաց Աբովյանը:
Ըստ նրա՝ ճիշտ չէ համարել, որ եթե մեկ անգամ մարդ հիվանդացել է, ուրեմն այլևս չի հիվանդանալու կամ որոշակի ժամանակահատված չի հիվանդանալու: Մասնագետը հիշեցրեց երկու ռիսկերի մասին: «Ռիսկ համար 1՝ անձը կարող է վարակվել այլ շտամով, ռիսկ համար 2՝ եթե պարբերաբար հետազոտություններ չանցնի, որևէ մեկը չի կարող հստակ նշել, թե իր օրգանիզմում հակամարմինների մակարդակն ինչքան կարող է պահպանվել»,-ասաց Աբովյանը:

Նմանատիպ նյութեր
23040 դիտում
21:21 30-10-2021
Չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները բուժվեն իրենց միջոցների հաշվին. Ռոմելլա Աբովյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4672 դիտում
15:26 04-01-2023
Հայաստանում H1N1 վիրուսից 2 մահվան դեպք է գրանցվել, մահացած պացիենտները 35 տարեկան էին. Ռոմելլա Աբովյան. Արմենպրես
Այս բաժնից
985 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
700 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1060 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»