Խոշոր հրդեհ՝ Ճամբարակի Գետիկ բնակավայրում. անասնագոմում և մոտ 300 հակ անասնակերում բռնկված հրդեհի դեմ պայքարել են Ճամբարակի ու Դիլիջանի հրշեջներն ու գյուղացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ հոտեմբերի 31-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիք մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Գետիկ բնակավայրում անասնագոմ է այրվում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ճամբարակի և Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ անասնագոմում առաջացած կրակի դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժաանած հրշեջները նախ կանխել, ապա մարել են Գետիկ բնակավայրի 4-րդ փողոցի 7-րդ տան տարածքում գտնվող անասնագոմում առաջացած հրդեհը:
 
Այրվել է անանսագոմի տանիքի մի հատված և գոմի մոտ եղած պահեստավորված մոտ 300 հակ անասնակեր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ավետ Սերոբյանն ու Վարդան Հակոբյանը:
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Ճամբարակի ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվում:
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։