211652_close_icon

Երկաթե մանդատը սկսել է գործել, գործելու է. Ալեն Սիմոնյան

views-count544 դիտում article-date 14:09 31-10-2025
ՀՀ-ում քաղաքական ընդդիմախոսություն չկա, քաղաքական ընդդիմախոսներ չկան: Կան մարդիկ, որոնք վիրավորանքներ են հնչեցնում, որևիցե բան չեն առաջարկում: Խնդրում եմ, որ ասեք՝ ի՞նչ առաջարկներ են արել վերջին ժամանակահատվածում, որոնք քաղաքական նշանակություն ունեն՝ խաղաղության հետ կապված, պետության ապագայի հետ կապված՝ բացի Ռուսաստանի և Բելառուսի կազմում հայտնվելու առաջարկից:

Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք բանտերում են, ասեմ ավելին, մենք ուշացրել ենք դա:

Մենք ուշացրել ենք: Երբ երկաթե մանդատ արտահայտությունն ասում էինք, ժողովուրդը մեզ մեղադրում էր, դուք էլ հարց էիք տալիս՝ ո՞ւր է երկաթե մանդատը, ինչո՞ւ չի գործում երկաթե մանդատը: Այսինքն՝ այն մարդիկ, որոնք հանցագործություն են անում, հետո թեկնածություն են դնում, պետք է այնուամենայնիվ չպատժվե՞ն,- ասաց նա և հավելեց.- Երկաթե մանդատը սկսել է գործել, գործելու է և հերթով իջնելու է տարբեր հանցագործ տարրերի, Սաքուլիկների, Վարդանիկների ... Ե՞րբ եմ ասել՝ Վարդանիկի տեղը բանտում է, 5 ամիս առաջ եմ ես դա ասել: Կամ եթե ես դա չասեի, դուք չգիտեի՞ք, որ այդ մարդը տարբեր տեսակի բաների մեջ փոխկապակցված է»:

Նմանատիպ նյութեր