Բնակչության մեծ մասը մոռացել է կորոնավիրուսի մասին, նրանք չեն հիշում դիմակի, ձեռքերի ախտահանման մասին. Ռոմելլա Աբովյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        «Բնակչության մեծ մասը մոռացել է կորոնավիրուսի մասին, նրանք չեն հիշում դիմակի, ձեռքերի ախտահանման մասին։ Այնպիսի վիճակում ենք, որ օրական ունենում ենք դեպքերի կտրուկ աճ»,- ասել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։
Հավելել է. «Քանի որ առիթ է ընձեռնվել, ես ուզում եմ հորդորել մեր բնակչությանը պահել անվտանգության կանոնները, մասնավորապես դիմակի կրման գործընթացին խիստ հետամուտ լինել, որովհետև առողջապահական համակարգն այս ծանր իրավիճակում ուղղակի չի կարող դիմակայել»:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


