Տավուշի մարզի մահաբեր ճանապարհին պատասխանատուները խոստացան տեղադրել անվտանգության հայելի, բայց օդ դուրս եկան. գյուղացիներն ու վարորդները դիմում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ը մայիսի 23-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից:
Հրապարակման մեջ նշել էինք, որ բնակիչները խնդրանքով դիմել էին ՀՀ ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանությանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որպեսզի նշված հատվածում, որտեղ հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, տեղադրվի հատուկ հայելի, որով վարորդները կնկատեն ոլորանապտույտ այդ հատվածում երթևեկող ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակման հաջորդ օրերին պատկան մարմինները խոստացան, որ խնդիրը հրատապ կարգով կլուծեն և կտեղադրեն ճանապարհային երթևեկության անվտանգության համար օգտագործովող հայելի:
Հոկտեմբերի 23-ին դարձյալ Տավուշի մարզում էինք, որտեղ «Հոնդա» մակնիշի ավտոբուսի և «Մերս»-ի մասնակցությամբ ավտովթար էր տեղի ունեցել և տեղում գյուղացիներն ասում էին.
«Պատասխանատուները «օդ դուրս եկան», քանի որ 6 ամիս է՝ իրենց խոստումը չեն կատարում: Հույս էլ չունենք, թե կտեղադրեն, հիմա ուզոմ ենք հավատալ որ խնդիրը կկարգավորվի և ի շահ բնակչների ու վարորդների անվտանգության այդ հայելին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի միջամտության արդյունքում կտեղադրվի և դա պետք է անի «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, որտեղ երևի տեսած կլինեն երեխաների սիրելի «Հայելի» մուլտֆիլմը, երբ ամեն մեկը, իրեն հայելում տեսնելով, ասում էին՝ կաշառակեր ա, բանսարկու ա, մարդասպան ա, և այլն»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խնդրի մասին միայն օպերատիվորեն արձագանքել է Ճանապարհային ոստիկանությունը, որը համապատասխան գրություններ ու նամակներ է ուղարկել պատկան մարմիններին, սակայն վերջինների կողմից սայլը տեղից չի շարժվում:
Ինչպես վաելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 23-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Նավուր ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված ցուցանակը, ապա առաջ ընթացել, մոտ 2 մետր բարձրությունից բախվել բնակչի տան 2-րդ հարկի 2 պատուհանների արանքում եղած պատին, ընկել նշված տան դիմաց կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վրա և կոտրել տան մուտքի երկաթե դուռը:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:
Օպերատիվոն դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տավուշի հրշեջ-փկաարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի, դասակի հրամանատար Արթուր Բաբասյանի, դասակի հրամանատարի տեղակալ Արամայիս Սիմոնյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Աշոտ Մելիքբեկյանն ու կրտսեր պարեկ Վահե Ալթունյանը:
Դեպքի վայր էր ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը:
Վթարի մասին ոստիկանության Տավուշի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Արամ Հարությունյանի, Տավուշի քննչական բաժնի պետ Հունան Գարանյանի, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էին «Mercedes»-ի վարորդի, մահացածի և կայանված «ՎԱԶ 2107» մակնիշ ավտոմեքենայի սեփականատիիրոջ ինքնությունները, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով տուն վերանորոգող էր և նշված տանը վերանորոգման աշխատանքներ կատարելիս է եղել:
Քննիչի հանձնարարականով՝ «Mercedes»-ը տեղափոխվում է ոստիկանության Տավուշի մարզի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ «Mercedes»-ը գրանցված է ինչ-որ ընկերության անունով, և այդ ընկերությունը ՀՀ ՊՆ զորամասեր ամենօրյա սնունդ էր տեղափոխում:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։