211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. բախվել են մի քանի տոննա բենզին տեղափոխող բեռնատար գնացքն ու «Volkswagen Tuareg»-ը. վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count123898 դիտում article-date 11:09 30-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, գնացքի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Լեռնապատ գյուղի վարչական տարածքում բախվել են բեռնատար գնացքն ու «Volkswagen Tuareg»-ը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մարզային փրկարարական վարչության ծառայողներն ու Վանաձորի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: 
 
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Արսեն Չոբանյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Ամիրխանյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Էդգար Քոչարյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Սիմոնյանը: 
 
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը մահացել է: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է գնացքավարի, ավտոմեքենայի վարորդի, մահացածի ու վիրավորի ինքնությունները: 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բեռնատար գնացքը մի քանի տոննա բենզին է տեղափոխելիս եղել: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 159+
159+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր