Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են «Toyota Land Cruiser»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 134 կմ հատվածում՝ «Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են «Toyota Land Cruiser» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են 4-ը՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, մեկն էլ՝ «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնութան բժիշկների հեթապահ խմբերը:
 
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Բախման հետևանքով «Toyota»-ն հայնվել է ճանապարհի բաժանարար գոտում՝ կանաչ գազոնում, իսկ «Opel»-ը բախվել է բետոնե պատնեշին:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և նույն գումարտակի 1-ին վաշի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Արթուր Կարապետյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Գոռ Վարշամյանն ու կրտսեր պարեկ Նարեկ Գրիգորանը:
 
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառն այն է, որ վթարից հետո մեծ թվով հետաքրքրասեր վարորդներ ավտոմեքենաները կայանել և ստեղծել էին արհեստական խցանում, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը ամբողջությամբ վերականգնվեց:
 
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից հիվանդանոց են մեկնել արդեն քննիչները, ովքեր այնուհետև կժամանեն դեպքի վայր:
 
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոչ մի ցուցանակ, ոչ մի նշան, ոչ մի նախազգուշացնող որևէ տարբերանշան չկա ու դրա պատասխանատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է, ովքեր պետք է հետևություններ անեն և այս հատվածը, որտեղ հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, հրատապ անհրաժեշտ նշաններ տեղադրեն:
 
Օրեր առաջ էր, որ այս հատվածում ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել, ինչի հետևանքով Հանրապետությունում հայտնի բժիշկն ու բժշկուհին մահացել էին:
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։