211652_close_icon
views-count2516 դիտում article-date 22:36 01-03-2021

Վասիլի Ուտկինը՝ Արսեն Զախարյանի մասին. «Զենիթը» նրան անպետք համարեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանցի մարզական լրագրող Վասիլի Ուտկինը անդրադարձել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին:
 
17-ամյա ֆուտբոլիստը երեկ «Ահմատի» հետ խաղում (2:1) իր առաջին գոլը խփեց Ռուսաստանի առաջնությունում, ինչպես նաև 11 մետրանոց վաստակեց:
 
Բոլորը Զախարյանի մասին են խոսում: Ավելացնեմ երկու նկատառում:
 
Նախ, շատ կարևոր է, որ նա խաղադաշտում սպասարկող դեր չի կատարում, ինչը հաճախ են երիտասարդներին, և ընդհանրապես՝ նորեկներին տալիս: Նա ինքն է խաղում և մտածում:
 
Երկրորդ. երկու տարի առաջ այդ տղային տարել ու ցույց էին տվել «Զենիթին»: Նրան անպետք ու անհեռանկարային ճանաչեցին: Մի խոսքով, խելոք գտնվեցին», գրել է Ուտկինը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր