Մենք չենք մեկնաբանում այլ երկրի հավաքականի ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը. ՀՖՖ-ն՝ Արսեն Զախարյանի քաղաքացիության մասին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում արձագանքել են Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի քաղաքացիության հնարավոր փոփոխությանը՝ «Չելսի» տեղափոխության համար: Sport24-ի հետ զրույցում մեկնաբանություն է տվել ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը, հայտնում է Armsport.am-ը:
-Արդյոք դիմե՞լ եք ՖԻՖԱ-ին Զախարյանի քաղաքացիության փոփոխության հարցով:
-Ոչ, չենք դիմել:
-Վերջին շրջանում կապ ունեցե՞լ եք Արսենի հետ:
-Ոչ, կապ չի եղել:
-ՀՖՖ-ում որքանո՞վ են հետաքրքրված նրա քաղաքացիության փոփոխությամբ:
-Նա Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ է: Մենք չենք մեկնաբանում այլ երկրի հավաքականի ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը: