Ռուսաստանցի մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը կատարեց խոստումը և թրաշեց միրուքը, երբ «Կրասնոդարը» դուրս եկավ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ:
Հեռուստամեկնաբանը խոստացել էր թրաշվել, եթե «Կրասնոդարը» 1/16 եզրափակիչում հաղթահարի գերմանական «Բայերի» արգելքը:
«Կրասնոդարը» «Բայերի» հետ երկու անգամ ոչ-ոքի խաղաց՝ 0:0, 1:1, և դրսում խփած գոլի շնորհիվ անցավ հաջորդ փուլ:
Ուտկինը թրաշվել է YouTube-ում «Ֆուտբոլային ակումբ» հաղորդման ընթացքում: