211652_close_icon
views-count16856 դիտում article-date 20:18 17-02-2021

Երևանում «Հրեա և Հայ ժողովուրդների» ցեղասպանության հուշարձանը պղծելու փաստով կասկածյալը Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 260 հոդվածի (վանդալիզմ)  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է փետրվարի 12-ին անհայտ անձի կողմից օղակաձև զբոսայգում  տեղադրված  «Հրեա և Հայ ժողովուրդների» ցեղասպանության հուշարձանը պղծելու և կարմիր ներկանյութով վնասելու   փաստով:

 Կենտրոնական  բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են կասկածյալի ինքնությունը,  որից հետո, կատարելով բացատրական աշխատանքներ, կասկածյալը երեկ ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժնին և կատարվածի մասին տվել բացատրություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 37-ամյա Հ. Երանոսյանն է, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

 

Նմանատիպ նյութեր