«Զվարթնոց» օդանավակայանից Միացյալ Նահանգների պահանջով Ռուսաստանի քաղաքացի է բերան ենթարկվել
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Ռուսաստանյան գործակալության պնդմամբ՝ Ս.Միրոնովը ձերբակալվել է Միացյալ Նահանգների պահանջով:
Այդ հարցով առաջարկում ենք դիմել տեղի իշխանություններին,- հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Էլիզաբեթ Տրյուդոն:
Ս.Միրոնովի փաստաբան Կարեն Ներսիսյանը հայտարարել է, որ 30-ամյա Միրոնովը, ով ռուս-բելառուսական մի ընկերության վիդեոտեխնոլոգիաների բաժնի ղեկավարն է, կնոջ հետ Հայաստան էր եկել հանգստանալու: Նա այժմ գտնվում է կալանավայրում և սպասում է դատարանի որոշմանը` ԱՄՆ-ին արտահանձնելու վերաբերյալ: