3789 դիտում
19:15 04-10-2016
ՀՀ վարչապետն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Կառավարության ղեկավարն արդյունավետ է գնահատել հայ-ամերիկյան դինամիկ զարգացող հարաբերությունները և նշել, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԱՄՆ-ի հետ ամուր գործընկերային կապերի զարգացմանը, այդ թվում՝ առևտրի և ներդրումների բնագավառներում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կառավարության կողմից՝ Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր ոլորտներում բարեփոխումներին ցուցաբերվող աջակցության համար և այդ համատեքստում առանձնակի կարևորել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ ծրագրերի իրականացումը: Կարեն Կարապետյանի խոսքով՝ երկու երկրների հարաբերություններն ընդգրկում են փոխգործակցության լայն շրջանակ, և ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել առկա ներուժի լիարժեք իրացման և համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
Ռիչարդ Միլսն ԱՄՆ կառավարության անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Հայաստանում ԱՄՆ դեսպանը համոզմունք է հայտնել, որ Կ. Կարապետյանի ղեկավարած կառավարության հետ համագործակցությունը կնպաստի երկկողմ կապերի սերտացմանն ու խորացմանը:
Հանդիպմանը ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան համագործակցության ընթացքի և զարգացման հեռանկարների շուրջ:
Նմանատիպ նյութեր
1583 դիտում
17:16 07-03-2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին
27496 դիտում
12:42 13-05-2018
Վարչապետն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
757 դիտում
18:00 20-01-2025
Քննարկվել են զինված ուժերում կանանց ներգրավվածությանն առնչվող հարցեր
751 դիտում
17:27 20-01-2025
Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ)