29452 դիտում
10:32 13-02-2021
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են անձը չպարզված վարորդի կողմից վարած Mercedes-ն ու Opel-ը. 4 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Սարալանջի փողոցում՝ «Գաֆէսճեան թանգարան հիմնադրամ»-ի շինղեկավարման գրասենյակի դիմաց, բախվել են դեռևս անհայտ անձի կողմից վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ, 27-ամյա Արտյոմ Զաքոյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Զաքոյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 26-ամյա Միքայել Քուշյանը, 16-ամյա Դավիթ Ադուլյանը, 18-ամյա Ալիկ Մեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց, որտեղից էլ՝ Դ. Ադուլյանն ու Ա. Մեսյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը:
Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ԱՊՊԱ գործակալը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Mercedes-ի վարորդի ինքնություն ու նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+