Մոսկվան պատրաստ է խզել հարաբերությունները Բրյուսելի հետ․ Լավրով
Ռուսաստանը պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին գրում է ria.ru-ն։
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Վլադիմիր Սոլովյովի «Соловьев Live» YouTube-յան ալիքում հարցազրույցի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե «Արդյոք մենք գնում ենք Եվրամիության հետ կապերի վերջնական խզման», ասել է.
«Ելնում ենք այն բանից, որ մենք դրան պատրաստ ենք: Այն դեպքում, եթե տեսնենք, որ ինչ-որ ուղղություններով սահմանվում են պատժամիջոցներ, որոնք իրական ռիսկեր են ստեղծում մեր տնտեսության համար, այդ թվում նաև ամենազգայուն ոլորտներում: Մենք չենք ցանկանում մեկուսանալ աշխարհի կյանքից, բայց պետք է դրան պատրաստ լինել: Եթե ուզում ես խաղաղություն, ապա պատրաստվիր պատերազմի»:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Բրյուսելը հայտարարեց, որ կարող է նոր հակառուսական պատժամիջոցներ մտցնել: Դա տեղի ունեցավ եվրոպական դիվանագիտության ղեկավար Բորրելի Մոսկվայից վերադառնալուց հետո։ Նրա կարծիքով, Ռուսաստանը «չի արդարացրել սպասելիքները» և «չի դարձել ժամանակակից ժողովրդավար երկիր»: