211652_close_icon
views-count682 դիտում article-date 16:21 09-09-2014

Մոսկվան պատրաստ է աջակցել Վաշինգտոնին՝ կապված ահաբեկչության դեմ պայքարի հետ. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Վաշինգտոնին՝ կապված ահաբեկչության դեմ պայքարի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «ԱՄՆ պետքարտուղարն ինձ ասել է, որ ամենամոտ ժամանակներս կառաջարկի ինչ-որ ձևաչափ, որում ԱՄՆ-ը, Ռուսաստանը, տարածաշրջանի երկրները կարող են գնահատել տեղի ունեցածը և փորձել մշակել շահերի հավասարակշռություն, որպեսզի նպատակամղված ձևով զբաղվի ահաբեկչական սպառնալիքի վերացմամբ»: Լավրովը նաև նշել է, որ ԱՄՆ-ը խոսքից այն կողմ չի անցել գործի:

Նմանատիպ նյութեր