Հռոմի «Լացիոյի» կազմը համալրել է իտալական ֆաշիստների առաջնորդ Բենիտո Մուսոլինիի ծոռը
Հռոմի «Լացիոյի» երիտասարդական կազմը համալրել է 18-ամյա Ռոմանո Ֆլորիանի Մուսոլինին՝ Իտալիայի նախկին վարչապետ, իտալական ֆաշիստների առաջնորդ Բենիտոյի Մուսոլինիի ծոռը:
Նշենք, որ «Լացիոյի» երկրպագուների շարքերում մեծ թիվ են կազմում նեոֆաշիստներն ու աջ ծայրահեղականները, որոնք չեն թաքցնում իրենց համակրանքը Իլ Դուչեի նկատմամբ՝ նացիստական ողջույններով:
Մուսոլինի-կրտսերը խաղում է աջ պաշտպանի դիրքում: Մինչև 2016 թվականը նա մարզվում էր «Ռոմայի» դպրոցում, այնուհետև տեղափոխվել է «Լացիոյի» մարզական ակադեմիա: Նշվում է, որ պատանիների թիմի կազմում նա աչքի է ընկել վառ առաջատարի հատկանիշներով:
«Լացիոյի» ակումբային ակադեմիայի մարզիչ Մաուրո Բիանկեսին համոզմունք է հայտնել, որ պրոֆեսիոնալ պայմանագիրը՝ դա վերջին երկու տարում ֆուտոբոլիստի տքնաջան աշխատանքի արժանի արդյունքն է:
Երիտասարդ Ռոմանոյի մայրը՝ Ալեսանդրա Մուսոլինին, «Սոցիալական գործողություն» կուսակցության հիմնադիրն է, իտալական և եվրոպական խորհրդարանների նախկին պատգամավորը: 2019 թվականի նա չկարողացավ վերընտրվել եվրախորհրդարանում և հեռացավ քաղաքականությունից: Ալեսանդրան բազմիցս հայտարարել է, որ հպարտանում է իր պապիկով: