1943 թվականի այս օրը Բենիտո Մուսոլինին ազատ արձակվեց կալանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Բենիտո Մուսոլինի 1919 թվականին ստեղծել է ֆաշիստական կուսակցությունը և մշակել դրա գաղափարական հիմնադրությունները։ Սկզբում դրա նպատակն էր՝ «Ապահովել իտալական ազգի բարօրրությունը»։ Քայքայված երկրում այդ գաղափարը հրապուրիչ էր։ 
Օգտվելով երկրում ստեղծված ծանր տնտեսական և քաղաքական դրությունից, Մուսոլինին եկել էր իշխանությանը։ 1922 թվականին դարձել է վարչապետ։ Սկզբում նա կառավարում էր ըստ սահմանադրության։ Սակայն շուտով վերածվեց բռնապետի։ 
Շուտով բոլոր քաղաքական կուսակցությունները բացի ֆաշիստականից, օրենքից դուրս հայտարարվեցին։ Մուսոլինին ճանաչվեց երկրի առաջնորդ՝ «Դուչե»։ Վարել է ռազմատենչ քաղաքականություն։ 
Դաշնակցում էր Գերմանիայի և Ճապոնիայի հետ։ Երկրորդ աշխարհամարտում (1939-1945 թթ.) փորձել է վերականգնել «Հռոմեական տերության փառքը», սակայն ձախողվել է։ 1943 թվականին հեռացվել է իշխանությունից, իսկ հետո կնոջ հետ մահապատժի ենթարկվել ժողովրդի կողմից։
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


