Ավստրիան դիմակ չկրելու և հեռավորություն չպահպանելու տուգանքը դարձրեց 90 եվրո
Դիմակ չունենալու և հասարակական վայրերում տարածությունը չպահպանելու համար տուգանքը հասցվել է 90 եվրոյի, երեքշաբթի ասաց Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամմերը: Այս մասին գրում է [url=https://ria.ru/20210202/koronavirus-1595645215.html]ria.ru-[/url]ն։
Նախկինում նմանատիպ տուգանքը 25 եվրո էր:
Հունվարի կեսերին հայտարարվեց հասարակական վայրերում միջանձնային նվազագույն հեռավորությունը 2 մետր դարձնելու մասին, իսկ հունվարի 25-ից պարտադիր դարձավ հասարակական վայրերում FFP2 դիմակ կրելը:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը երկուշաբթի հայտարարել է փետրվարի 8-ից կոշտ սահմանափակող միջոցների մեղմացման մասին. Որոշակի պայմաններում թույլատրվելու է բացել խանութները, թանգարանները, կենդանաբանական այգիները, ինչպես նաև վարսահարդարման և նմանատիպ ծառայություններ մատուցող սրահները: