4128 դիտում
09:01 08-07-2020
Ինչու դիմակ չկրելու համար տուգանքը մեծացնելու մասին նախագիծը հանվեց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին թեժ քննարկումներ են ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում: Արդեն մի քանի օր է՝ ներքին քննարկումներ են ընթանում թե՛ Եկեղեցու պատմություն առարկան այլևս դպրոցներում չդասավանդելու և թե՛ «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագծի հետ կապված:
Ինչպես հայտնի է, այդ նախագծով առաջարկվում է արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելու համար սահմանել տուգանք՝ 20 հազար դրամի, իսկ փակ տարածքներում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելու համար` 50 հազար դրամի չափով:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ խմբակցության պատգամավորների մի մեծ մասը հայտարարել է՝ խայտառակություն է լինելու, եթե այդ նախագիծը օրենք դառնա: Մեր տեղեկություններով՝ նրանց լեզվակռիվն այնքան է թեժացել, որ այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգից իշխանությունները անգամ հանել են նախագիծը: Թե հետագայում այն ինչ ճակատագրի կարժանանա, դեռևս անհայտ է:
Իսկ ինչ վերաբերում է Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդմանը, ապա այս հարցով դեռևս քննարկումներ են. նախագիծը նաև ներկայացված է հանրային քննարկման»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2123 դիտում
14:32 02-02-2021
Ավստրիան դիմակ չկրելու և հեռավորություն չպահպանելու տուգանքը դարձրեց 90 եվրո
5227 դիտում
17:52 04-09-2020
Ընդդիմադիրների նախագիծը պատրաստ է. ինչ կլինի դիմակ չկրելու համար տրված տուգանքների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1951 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1570 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»