1431 դիտում
14:10 10-07-2020
Եզակի բնույթ են կրել տարեցների կողմից սեղանի ժամանցային խաղերի ընթացքում սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքերը
Այսօր՝ հուլիսի 10-ին, Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ու ՀՀ ոստիկանությունը շարունակել են կրկնակի ստուգայցերի գործընթացը։
Տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի կողմից սահմանած անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներն իրականացրել են վարչական շրջանի հանգստի գոտիներում, որտեղ վաղ առավոտյան այցելուներն ավելի հաճախ զբաղվել են մարմնամարզությամբ՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։
Եզակի բնույթ են կրել տարեցների կողմից սեղանի ժամանցային խաղերի ընթացքում առնվազն 1.5 մ սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքերը, որոնք տեղում շտկվել են։
Համաճարակի հետագա տարածման կանխարգելմանն ուղղված իրազեկման եւ բացատրական աշխատանքներին զուգահեռ տեսուչները շարունակել են տրամադրել դիմակներ եւ կոչ արել տան պայմաններում պատրաստված կտորե դիմակները հենց տեղում փոխարինել իրենց կողմից տրամադրված գործարանային արտադրության եռաշերտ դիմակներով նաեւ հիշեցրել ոչ ավել քան 3 ժամը մեկ փոխելու կանոնի մասին։
Հիշեցնենք, որ վերջին օրերին կրկնայցերի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։ Տեսչական մարմնի աշխատակիցների ցուցումով ոստիկանների կողմից արձանագրություններ չեն կազմվել, ինչը եւս մեկ անգամ հավաստում է խախտումների նվազման դրական դինամիկայի մասին։
Արտակարգ դրության պայմաններում իրականացվող ուժեղացված ստուգայցերը կրում են շարունակական բնույթ։
Նմանատիպ նյութեր
3881 դիտում
22:41 28-08-2020
Երևանի կենտրոնում արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու և դիմակ չկրելու դեպքեր. ԲԸՏՄ
2114 դիտում
14:32 02-02-2021
Ավստրիան դիմակ չկրելու և հեռավորություն չպահպանելու տուգանքը դարձրեց 90 եվրո
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
973 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»