1323 դիտում
13:11 01-02-2021
Մեդվեդևը բարձր է գնահատել Պուտինի ջանքերը Արցախյան հակամարտության կարգավորման հարցում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը Արցախյան հակամարտության կարգավորման հարցում ոսկերչական էր։ Եթե չլինեին այդ ջանքերը, հակամարտությունը կշարունակվեր մինչ օրս, նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը: Հայտնում է [url=https://ria.ru/20210201/karabakh-1595460812.html]ria.ru[/url]-ն։
«Շատ լավ է, որ Ռուսաստանի նախագահի ջանքերի շնորհիվ ... Ավելին, այդ աշխատանքը ֆիլիգրան էր, ես մի օր դիտեցի այդ աշխատանքը: Վլադիմիր Վլադիմիրովիչը մեկ ժամ տևած քննարկումների մեջ էր այս հակամարտության բոլոր կողմերի հետ։ Եթե չլինեին նրա ջանքերը, եկեք ընդունենք, որ այս հակամարտությունը կարող է շարունակվել մինչ օրս: Սա հսկայական աշխատանք է, որի համար, ինչպես տեսնում եմ, և Ադրբեջանը, և Հայաստանը պետք է շատ շնորհակալ լինեն Ռուսաստանի նախագահին», - ասել է Մեդվեդևը ռուս լրագրողներին տված հարցազրույցում:
Նմանատիպ նյութեր
1327 դիտում
19:02 25-09-2021
Արարատ Միրզոյանը Վիկտորյա Նուլանդի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում
Այս բաժնից
427 դիտում
17:41 06-05-2024
Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է
430 դիտում
17:28 06-05-2024
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ