1572 դիտում
15:59 08-04-2022
Բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ․ Միրզոյան․ NEWS.am
Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել 2020թ․ աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադար հաստատելու գործում։ Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպման սկզբում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Գրում է NEWS.am-ը։
«Վստահ ենք, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը կծառայի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ամրապնդման եւ սադրանքների կանխման, բնականոն կյանքի վերականգնման, կայունության ապահովման, մեր տարածաշրջանում անվտանգության շահերին։ Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»,- ասել է նախարարը։
Միրզոյանը դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի եւ Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագրի 25-ամյակի համատեքստում նշել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու բոլոր միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու համար՝ հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթին համապատասխան։
Նախարարի գնահատմամբ՝ վերջին տարիներին հայ-ռուսական միջպետական հարաբերությունները նոր մակարդակի վրա են դրվել, ակտիվ երկխոսությունը զարգանում է բարձր մակարդակով, սերտ երկխոսություն է ընթանում ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի եւ այլ հարթակների շրջանակում։ Բարելավվում է ռազմական եւ ռազմաքաղաքական ոլորտներում փոխգործակցությունը, լայն պայմանագրային-իրավական բազան։ Հաջողված է գործընկերությունն առեւտրի, տնտեսական, միջտարածաշրջանային եւ հումանիտար ոլորտներում։ Նախարարը դրական է գնահատել ռազմատեխնիկական համագործակցության հարցով միջկառավարական հանձնաժողովի, տնտեսական համագործակցության, միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի գործունեությունը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
1894 դիտում
11:58 13-10-2021
ՀՀ-ն բարձր է գնահատում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը Հնդկաստանի աջակցությունը. Միրզոյան
997 դիտում
12:44 04-07-2023
Բարձր ենք գնահատում ԱՄՆ ջանքերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում. Ալիևը՝ Բայդենին
Այս բաժնից
553 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
994 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
865 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը