211652_close_icon
views-count1218 դիտում article-date 22:39 20-01-2021

Նոր փոփոխություններ՝ «Փյունիկի» ղեկավար կազմում

«Փյունիկ» ՖԱ-ի ղեկավար կազմում տեղի են ունեցել նոր նշանակումներ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Նշվում է, որ «Փյունիկ» ՖԱ-ի փոխնախագահ Ռոբերտ Գասպարյանն այսուհետ կզբաղեցնի նաև ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Ռոբերտ Գասպարյանին նոր պաշտոնում կօգնի Կիմ Առաքելյանը, ով հանդիսանում է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ։ Կիմ Առաքելյանի վերջին աշխատավայրը եղել է Երևանի «Ալաշկերտը»։ Փոփոխություն է տեղի ունեցել նաև «Փյունիկ» ակադեմիայի ղեկավար կազմում։ Այսուհետ ակադեմիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Գորան Ալեքսիչը։ Սերբ մասնագետը մարզչական գործունեություն է ծավալել Սերբիայի ազգային և Մ17 տարեկանների հավաքականներում, սերբական «Չուկարիչկի», «Ռադնիչկի», ռուսական «Ամկար», «Զվեզդա-2005», «Տյումեն», «Ռյազան» և չինական «Չանչուն Յատայ» ակումբներում։

Նմանատիպ նյութեր