211652_close_icon

ՀՀԿ համագումարը լինելու է հերթական, բայց առանցքային. չեմ բացառում՝ փոփոխություններ լինեն ղեկավար կազմում. Շարմազանով

views-count2273 դիտում article-date 20:29 29-09-2016
Հանրապետական» կուսակցությունը նոյեմբերի 26-ին համագումար կանցկացնի, որը կկրի հաշվետու բնույթ, ոչ թե նախընտրական: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Համագումարը լինելու է հերթական, բայց առանցքային ՀՀԿ-ի համար: Նախատեսվում են փոփոխություններ և ծրագրի, և Կանոնադրության մեջ: Չեմ բացառում՝ փոփոխություններ լինեն ղեկավար կազմում... Կուսակցությունն էլ կենդանի օրգանիզմ է, որը մշտապես կարիք ունի թարմ արյան»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը չբացառեց նաև, որ փոփոխություններ կլինեն մարզպետարաններում:

Նմանատիպ նյութեր