211652_close_icon
views-count3209 դիտում article-date 10:32 04-07-2019

ՊՆ-ում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում ղեկավար կազմում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել: Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն` հիմնականում ստեղծվում են գլխավոր վարչություններ, և, դրանից էլ ելնելով, նոր կառուցվածքային փոփոխություններ են լինելու: Առաջիկայում նախարարությունում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում նաև ղեկավար կազմից, պաշտոնից ազատումներ և անսպասելի նշանակումներ են լինելու: Եվ ուշագրավն այն է, որ այս փոփոխությունների ֆոնին պաշտոնից ազատել են ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ մայոր Հենրիկ Մուրադյանին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան ազատել են տարիքի պատճառով, տեղեկություններ կան, որ ՊՆ-ում սերնդափոխության լուրջ գործընթաց է սկսել: Նշենք, որ Հենրիկ Մուրադյանը այդ պաշտոնին նշանակվել էր 2013 թվականի հունիսի 10-ին և պարկերշտ զինվորականի համարում ուներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր