211652_close_icon
views-count1072 դիտում article-date 16:43 20-01-2021

Տեղի է ունեցել ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Հունվարի 20-ին Արամ Գրիգորյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Քննարկվել են «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում սոցիալական ապահովության, նպաստների, բյուջետային ոլորտի աշխատողների վարձատրության, առողջապահության համակարգի ֆինանսավորման հարցերը: Ներկայացնելով սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը՝ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշել է, որ 2021թ. ոլորտին կտրամադրվի 31,5մլրդ դրամ, կամ 2020թ-ի համեմատ՝ ծախսերը կավելանան 4,4 մլրդ դրամով: Խոսելով իրականացվող ծրագրերի ֆինանսավորման մասին՝ նախարարը անդրադարձել է նաև 2021թ-ի նոր ծրագրերին, մասնավորապես՝ հետպատերազմյան իրողություններով պայմանավորված ԱՀ և ՀՀ կառավարությունների համատեղ սոցիալական ծրագրերին: «Նախորդ տարվա ծրագրերում փոփոխություններ ենք կատարել՝պահպանելով ճկունություն՝ անհրաժեշտության դեպքում վերաբաշխումներ իրականացնելու՝ ծրագիրը դարձնելով ավելի հասցեական և պատեհաժամ»,- ասել է նախարարը: Իր խոսքում Մանե Թանդիլյանը շեշտեց.որ գերատեսչության ուշադրությունն առավելապես սևեռվելու է խոցելի խմբում գտնվող անձանց ուղղությամբ, ինչպես նաև սոցիալական բոլոր աջակցությունները կլինեն նպատակային և հասցեական: Պատգամավորները նախարարին են առաջադրել հաշմանդամություն չունեցող վիրավորների կարգավիճակին, կուտակային հատկացումներին,գերատեսչության այս տարվա բյուջեի բավարարմանը, բնակիչների գույքի փոխհատուցմանը, ամենամյա դրամական օգնությանը հատկացվող գումարներին, գյուղաբնակ երիտասարդների բնակարանային ապահովությանը և այլ թեմաների վերաբերող հարցեր, որոնց վերաբերյալ նախարարը տվել է սպառիչ պատասխաններ: Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի խոսքով՝ բնագավառի 2021թ-ի ծախսերը կկազմեն 8մլրդ 588 մլն 200 դրամ, ինչը 2020թ-ի համեմատ ավել է 1 մլրդ 303մլն 200 հազ դրամով: Ֆինանսավորման ավելացումները ըստ նախարարի պայմանավորված են բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ և նախարարության կողմից իրականացվող ծրագրերի մասնակի փոխահատուցումները լրիվ փոխահատուցմամբ փոխարինելով: Պատգամավորները առաջադրել են հարցեր,որոնք վերաբերում էին արտամարմնային բեղմնավորման պետական ծրագրի վերագործարկմանը և դրան տրամադրվող ծախսերին, գործընթացի իրականացման պայմաններին,ուղեգրվող հիվանդներին տրվող ծախսերի կտրուկ աճին,արտերկրում վիրավորների հնարավոր բուժմանը և այլ ոլորտային հարցեր,որոնց վերաբերյալ տրվել են համապատասխան պարզաբանումներ: Նիստին ներկա էին ԱԺ նախագահը, փոխնախագահը, պատգամավորներ,կառավարության պատասխանատուներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր