Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ են գումարել
Հունվարի 15-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստը՝ Սեյրան Հայրապետյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ: Հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։
«Օրակարգում «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված ԱՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆինանսավորման հարցերն էին»,- նշված է հայտարարությունում: