211652_close_icon
views-count3291 դիտում article-date 01:01 20-01-2021

ՀՔԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը. ԱԱԾ նախկին տնօրենի արարքներում բացակայում է հանցակազմը

«[color=#EF2929]Փաստինֆո[/color]»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն որոշել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Խոսքը վերաբերում է պաշտոնավարման ընթացքում ԱԱԾ նախկին տնօրենի կողմից ենթադրյալ լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին։ Ամիսներ շարունակ քննություն իրականացնելով ՀՔԾ քննիչը չի կարողացել որեւէ հիմք գտնել ու ի վերջո որոշում է կայացրել Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Բացի այդ՝ ՀՔԾ-ն որոշում է կայացրել՝ Վանեցյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճել՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Նմանատիպ նյութեր