4371 դիտում
17:05 23-05-2020
ԱԺ-ի միջադեպին մասնակցած պատգամավորների արարքում բացակայում է հանցակազմը․ ՀՔԾ-ն պարզաբանում է ներկայացրել
ՀՔԾ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել ԱԺ միջադեպքով քրգործի հարուցումը մերժելու մասին։ Նրանում, մասնավորապես, ասվում է․
«ՀՀ Ազգային ժողովում 08.05.2020թ.-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ հետագա շահարկումներից խուսափելու նպատակով հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը ԱՐԴ/0176/01/11 գործով դեռևս 2012 թվականին ընդունած նախադեպային որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ ծեծելը բնութագրվում է տուժողի մարմնին մեկից ավելի անգամ հարվածներ հասցնելով, որպիսի պայմաններում մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ և հանգեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության: Նման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը, գնահատելով նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները, հանգել է իրավաչափ եզրահանգման այն մասին, որ ինչպես ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի, այնպես էլ միջադեպին մասնակցած մյուս պատգամավորների արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ կամ որևէ այլ հոդվածով նախատեսված հանցակազմը:
Որոշումը սահմանված կարգով ուղարկվել է կողմերին, որոնց պարզաբանվել է այն բողոքարկելու իրենց իրավունքը»։
Նմանատիպ նյութեր
3681 դիտում
01:01 20-01-2021
ՀՔԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը. ԱԱԾ նախկին տնօրենի արարքներում բացակայում է հանցակազմը
1177 դիտում
18:48 27-05-2020
Կարող ենք պնդել, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի արարքում որևէ կարգապահական խախտում չկա. Աթանեսյան
Այս բաժնից
409 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
793 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
745 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան