Երեկ՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 20:50-ի սահմաններում, Մյասնիկյան գյուղի բնակիչ, 71-ամյա Ֆարհադ Կիրակոսյանը, Արմավիր-Հացիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում իր վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով բախվել է Արագածոտնի մարզի բնակիչ, 56-ամյա Սամվել Հովհաննիսյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենային, այնուհետև գլխիվայր շրջվելով, բախվել Խանջյան գյուղի բնակիչ, 23-ամյա Ստեփան Թաթոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վիրավորին էլ առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատանքները:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 71-ամյա վարորդը 06-ով բախվել է Kia-ին և գլխիվայր շրջվելով, բախվել Mercedes-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2021.01.17 22:40

