35352 դիտում
15:08 13-08-2020
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mazda-ն ու Kia-ն. Kia-ն էլ, գլխիվայր շրջվելով, բախվել է կայանված Toyota-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Ավետիսյան փողոցում բախվել են Kia մակնիշի 71 AL 118 համարանիշի և Mazda մակնիշի 01 TT 191 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Kia-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհին կայանված «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությանը պատկանող Toyota Corolla մակնիշի 540 AD 61 համարանիշի ավտոմեքենային և գլխիվայր շրջվել։
Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան դարձի են բերել նույնպես քաղաքացիները։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակ, որտեղից դեպքի վայր են ժամանել տեսուչները, իսկ Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+