211652_close_icon
views-count1624 դիտում article-date 20:46 15-01-2021

Ուեյն Ռունին այսուհետ «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչն է

«Դերբի Քաունթիի» հարձակվող Ուեյն Ռունին նշանակվել է նաև թիմի գլխավոր մարզիչ: Անգլիական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Ռունին որպես մարզիչ 2,5 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ՝ մինչև 2023 թվականի ամառը: Լեգենդար անգլիացին 2020թ. նոյեմբերին էր ստանձնել «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզչի պաշտոնակատարի դերը՝ Ֆիլիպ Կոկուի հեռացումից հետո: Որպես ֆուտբոլիստ 35-ամյա անգլիացին ընթացիկ մրցաշրջանում ակումբի կազմում Չեմպիոնշիփի 10 հանդիպման է մասնակցել և դարձել է 1 գոլի հեղինակ: Թիմը, 22 տուրում վաստակելով 19 միավոր և զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը: Իր կարիերայի ընթացքում Ռունին հանդես է եկել ամերիկյան «Դի-Սի Յունայթեդում», անգլիական «Էվերթոնում» և «Մանչեսթեր Յունայթեդում»:

Նմանատիպ նյութեր