«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նոր ավագը կլինի Ուեյն Ռունին
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտոնապես հայտարարել է, որ թիմի նոր ավագ է նշանակվել հարձակվող Ուեյն Ռունին, իսկ փոխավագ` կիսապաշտպան Դարեն Ֆլետչերը:
Հիշեցնենք, որ մինչ այդ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագը կենտրոնական պաշտպան Նեմանյա Վիդիչն էր, ով ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում տեղափոխվեց «Ինտեր»: