Ուեյն Ռունին` Անգլիայի հավաքականի նոր ավագ
Անգլիայի հավաքականի նոր ավագ է ընտրվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին:
«Ես երկար եմ մտածել: Ուեյնը ամենաշատն է համապատասխանում այդ դերում: Նա այդ պատվին արժանացել է իր նվիրվածության և փորձի շնորհիվ: Ռունին նախկինում կրել է Անգլիայի հավաքականի թևկապը և այժմ կրում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագի թևկապը: Մենք նրա հետ երկարատև զրույց ենք ունեցել, և նա համաձայնվել է իր վրա ընդունել ճնշումը, որը միշտ լինում է մեր հավաքականի ավագի վրա: Կարևոր է, որ խաղացողները իրենց վրա վերնցնե նման մեծ պատասխանատվությունը»,- նշել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի նախկին ավագը Ստիվեն Ջերարդն 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո ավարտեց միջազգային կարիերան: