Հարեւան երկրները կաջակցեն Հարավային Կորեային 2024թ․ հունվարի 19-ից փետրվարի 2-ը Կանվոնդո նահանգում անցկացվելիք պատանեկան ձմեռային չորրորդ օլիմպիական խաղերը կազմակերպելու հարցում:
Համապատասխան համաձայնագիրը կնքվել է Հարավային Կորեայի, Ճապոնիայի և Չինաստանի սպորտի նախարարությունների եռակողմ հանդիպման ժամանակ: Նշած երկրները պայմանավորվել են կատարել փորձի, գիտելիքների, տեխնոլոգիաների փոխանակում, համագործակցել օլիմպիական կրթության, ժառանգության ոլորտում՝ հյուրընկալող քաղաքների և մարզական ասոցիացիաների հետ:
Կողմերը խոստովանել են, որ համավարակը ազդել է սպորտի վրա և համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է համերաշխություն և համագործակցություն:
Հայտնի է դարձել, որ պատանեկան խաղերով զբաղվում է << Կանվոնդո -2024 >> կազմկոմիտեն, ոչ թե << Պհենչհան -2018 >> - ը, ինչպես ենթադրվում էր:
Ներկայացվել է նաև ստուգատեսի նախապատրաստական ծրագիրը։ Որոշ մարզաձևեր կանցկացվեն 2018-ի օլիմպիական խաղերի ասպարեզներում, մի քանիսն էլ ՝ Հյուսիսային Կորեայում:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Հարևան երկրները կաջակցեն Հարավային Կորեային
2021.01.14 19:22


Twitter
Вконтакте
Одноклассники
