Հարավային Կորեան առաջարկել է հեռացնել Հյուսիսային Կորեային ՄԱԿ-ի կազմից
Հարավային Կորեայի ԱԳ նախարար Յուն Բեն Սեն Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում իր ելույթում առաջարկել է հեռացնել Հյուսիսային Կորեային կազմակերպությունից, հաղորդում է Reuters-ը։
«Հյուսիսային Կորեան հանդիսանում է ՄԱԿ-ի կանոնադրության սերիական խախտող՝ ցուցադրաբար արհամարհելով իր պարտավորությունները։ Այդ իսկ պատճառով այժմ լրջորեն մտածելու պահն է, թե արդյո՞ք Հուսիսային Կորեան պետք է լինի խաղաղության օգտին հանդես եկող կազմակերպության անդամ«,-ասել է դիվանագետը։
Նա հավելել է, որ Փհենյանն իր գործողություններով խարխլում է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի և անվտանգության խորհրդի հեղինակությունը։