Հարավային Կորեային պատկանող սուզանավում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի զոհվել է, 2-ը՝ վիրավորվել, 1 մարդ էլ անհայտ կորած է համարվում, հաղորդում է Xinhua գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավ-արևելյան Կյոնսան-Նամդո նահանգի Չխանբոն քաղաքի ռազմաբազայում, որտեղ տեղափոխված նավի վրա, նախնական տվյալներով, վերանորոգման աշխատանքներ էին կատարվում։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։
Նշենք, որ Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի ենթակայության տակ է գտնվում 11 սուզանավ։