18703 դիտում
11:10 05-01-2021
Արարատի մարզպետը հերքել է Տիգրանաշեն համայնքն Ադրբեջանին հանձնելու լուրերը
ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հայտարարություն է տարածել, որում նշված է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր հայտնի «ընդդիմադիր» շրջանակների կողմից մամուլ սպրդեց տեղեկություն, թե իբրև առաջիկայում Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին են հանձնելու Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը։
Հասկանալի է, որ կրկին իշխանության գալու մոլուցքով տառապող հայտնի շրջանակները չեն խորշում տարածել անգամ ամենաստոր և լկտի ստերը, այդպիսով նպատակ ունենալով նաև խուճապ և լարվածություն առաջացնել բնակչության մոտ։
Այս գործելաոճը մեկ անգամ ևս փաստում է մերկապարանոց և ստահոդ լուրերով հասարակությանը մեդիատեռորի ենթարկելու նրանց կողմից որդեգրված քաղաքականության իրականացումը։
Հարգելի՛ արարատցիներ, ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից կոչ եմ անում չհավատալ տարածված ապատեղեկատվությանը։ Արարատի մարզի սահմանները հսկվում են Հայաստանի Զինված ուժերի կողմից և որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու՝ ո՛չ հիմա, ո՛չ երբևէ։
Յուրաքանչյուրս մեր տեղում շարունակենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը»:
Նմանատիպ նյութեր
2324 դիտում
21:13 25-04-2021
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքել է Սյունիքում Ադրբեջանին նոր դիրքեր հանձնելու մասին լուրերը
3296 դիտում
13:49 19-10-2016
Ճապոնիան հերքել է Ռուսաստանին Կուրիլյան կղզիներից երկուսը հանձնելու մտադրության մասին լուրերը
1720 դիտում
11:15 21-12-2020
Վահրամ Պողոսյանը հերքում է Կարմիր շուկան Ադրբեջանին հանձնելու մասին լուրերը
Այս բաժնից
796 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի
1090 դիտում
13:01 01-02-2025
ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
1024 դիտում
10:45 01-02-2025
ՄԻՊ-ն արձագանքել է սոցցանցերում տարածում գտած աղմկահարույց տեսանյութին