Ճապոնիան հերքել է Ռուսաստանին Կուրիլյան կղզիներից երկուսը հանձնելու մտադրության մասին լուրերը
Ճապոնիայի ԱԳ նախարարությունը հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, թե պատրաստվում է խաղաղ պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ և նրան հանձնել կուրիլյան կղզիներից երկուսը, հաղորդում է Tass գործակալությունը։
Ճապոնական Kyodo գործակալությունը, հղում անելով բարձրաստիճան աղբյուրի, ավելի վաղ հայտնել էր, թե ճապոնական կառավարությունը կարղ է ճանաչել Կուրիլյան 4 կղզիների 2-ը տնօրինելու Ռուսաստանի իրավունքը, սակայն կառավարոթյունը հերքել էր տեղեկատվությունը։
«Մեր երկրի դիրքորոշումը չի փոխվել այդ հարցում»,-հայտարարել էր Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչը։