Վահրամ Պողոսյանը հերքում է Կարմիր շուկան Ադրբեջանին հանձնելու մասին լուրերը
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքում է սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն այն մասին, թե առաջիկայում Կարմիր շուկան հանձնվելու է Ադրբեջանին:
Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում նշել է, որ տարածվող տեղեկատվությունը կեղծ է:
«Կարմիր շուկայի մասին ֆեյսբուքում տարածվող տեղեկատվությունը կեղծ է: Ասեմ ավելին, առաջիկայում համայնքում բնակարանաշինության նոր ծրագիր է նախատեսվում»,- գրել է Պողոսյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Կարմիր շուկայի մասին ֆեյսբուքում տարածվող տեղեկատվությունը կեղծ է: Ասեմ ավելին, առաջիկայում համայնքում բնակարանաշինության նոր ծրագիր է նախատեսվում:
Posted by Վահրամ Պողոսյան/Vahram Poghosyan on 2020 թ. դեկտեմբերի 20, կիրակի