211652_close_icon
views-count837 դիտում article-date 12:52 29-12-2020

ՌԴ ԱԳՆ-ն նշել է արտաքին քաղաքականության ոլորտում տարվա հիմնական արդյունքները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը 2020 թվականի հիմնական արտաքին քաղաքական արդյունքների շարքում նշել է կորոնավիրուսի տարածման պայմաններում արտասահմանից ռուսաստանցիների վերադարձը և Հաղթանակի 75-ամյակը: Այս մասին գրում է [url=https://ria.ru/20201229/itogi-1591340127.html]ria.ru[/url]-ն: «Կորոնավիրուսային նոր վարակի համաճարակի համատեքստում աշխատանքի ամենակարևոր ուղղվածությունը Ռուսաստանի ավելի քան 300 000 քաղաքացիների հայրենիք վերադարձի կազմակերպումն էր, ինչպես նաև օգնության ցուցաբերումը նրանց, ովքեր արտերկրում գտնվելիս հայտնվել էին կյանքի դժվարին իրավիճակում»,-ասված է տարվա արդյունքերով ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված փաստաթղթում: Նախարարությունը նշել է, որ Ռուսաստանը առաջիններից մեկն է օժանդակել օտար երկրներին COVID-19-ի դեմ պայքարում և օգնել է հաղթահարել ճգնաժամի սոցիալ-տնտեսական հետևանքները, «լայն համագործակցություն է հաստատել հակավիրուսային դեղամիջոցների և պատվաստանյութերի մշակման, մատակարարման և արտադրության ոլորտում»: «Հանրային առողջապահության ոլորտում բազմակողմ համագործակցության խթանմանը նպաստել են ՄԱԿ-ի և այ կառույցների, առաջին հերթին ԱՀԿ-ի, ինչպես նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի, G20-ի և այլ կառույցների շրջանակներում Ռուսաստանի ջանքերը», - ասվում է փաստաթղթում: Որպես տարվա այլ միջազգային հոբելյանական կարևոր իրադարձություններ են նշվել Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ տարած հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունը և ՄԱԿ-ի ստեղծման հոբելյանը: «Ռուսաստանը, 43 պետություններից մի խումբ համահեղինակների հետ միասին, պատրաստել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համապատասխան բանաձևը, որի իրականացման շրջանակներում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել հանդիսավոր նիստ` ի հիշատակ պատերազմի զոհերի», - նշել է ՌԴ ԱԳՆ-ն: Հիշեցվել է նաև, որ հունիսի 24-ին Մոսկվայում, օտարերկրյա առաջնորդների և հյուրերի մասնակցությամբ, անցկացվել է հանդիսավոր միջոցառումներ և Հաղթանակի շքերթ՝ օտարերկրյա պետությունների բանակների բազմաթիվ հաշվարկների մասնակցությամբ:

Նմանատիպ նյութեր