211652_close_icon
views-count1242 դիտում article-date 10:01 07-05-2020

Ակտիվ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Նախորդ տարի Հայաստանն ակտիվ քայլեր է արել արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններով, ինչի արդյունքում արձանագրվել են նշանակալի ձեռքբերումներ: Հայաստանի առաջնահերթ գերակայություններից են եղել բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության 2019 թ. գործունեության ամփոփված հիմնական արդյունքերի արտաքին քաղաքականության բաժնում, որն ԱԺ-ում ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ հաշվետվության՝ Արցախի շուրջ տարվող բանակցությունների շրջանակում ՀՀ վարչապետը երկու անգամ հանդիպել է Իլհամ Ալիևի հետ. հունվարի 22-ին ոչ պաշտոնական հանդիպում է եղել Դավոսում և մարտի 23-ին պաշտոնական քննարկում՝ Վիեննայում: Ակտիվ են եղել արտաքին գործերի նախարարների մակարդակով քննարկումները: Երկու պետությունների արտաքին գործերի նախարարները հանդիպել են 5 անգամ՝ Փարիզում, Մոսկվայում, Վաշինգտոնում, Նյու Յորքում և Բրատիսլավայում: Նախորդ տարի մեր պետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շրջանակներում էական քայլեր են արվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: 2019 թ. ապրիլին միանգամից երեք երկիր Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշումներ են ընդունել: Ֆրանսիայի նախագահը ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիր: Մինչ այդ, ապրիլի 10-ին Իտալիայի պառլամենտը կոչով դիմել էր կառավարությանը, որպեսզի վերջինս ընդունի հայոց ցեղասպանությունը, իսկ ապրիլի 26-ին Պորտուգալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: Տարին ավարտվել է դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմամբ, որին նախորդել էր հոկտեմբերի 30-ի ներկայացուցիչների պալատի համանման որոշումը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր