3584 դիտում
15:16 21-12-2020
Վայոց ձորի Հորբատեղ և Արտաբույնք բնակավայրերում մոտ 6,8 կմ երկարությամբ ճանապարհ է վերականգնվել
Ավարտվել են S-9-21-Հորբատեղ մոտ 6,8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։ Այս ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզի Արտաբույնք և Հորբատեղ բնակավայրերով և մարզի զբոսաշրջային կարևոր ուղիներից մեկն է։ Տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿը։
Հորբատեղի և Արտաբույնքի բնակիչները մեծ հույսեր են կապում ճանապարհի բարեկարգման հետ։ Նրանց բնորոշմամբ՝ ճանապարհի հիմնանորոգումը մեծապես կօգնի ինչպես գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացմանը, այնպես էլ իրենց կենցաղային հարցերի լուծմանն ու տարածաշրջանում զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։ Նշենք, որ S-9-21-Հորբատեղ ճանապարհի հարակից տարածքում են գտնվում Սմբատաբերդ ամրոցը, Ցաղացքար եկեղեցական համալիրը‚ Հորբատեղում է գտնվում Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին‚ պատմական և բնության այլ հուշարձաններ։
Ճանապարհի վերականգնման շրջանակներում կատարվել են գաբիոնային պաշտպանիչ պատերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, ասֆալտապատման և այլ աշխատանքներ: Չնայած ճանապարհի վերականգնման նախագծում նախապես ներառված չէին ջրագծի կառուցման աշխատանքներ, սակայն հաշվի առնելով խոշորացված Եղեգիս համայնքի ղեկավարի և Արտաբույնք գյուղի բնակիչների խնդրանքը` կառուցվել է Արտաբույնք գյուղի շուրջ 3‚4 կմ ընդհանուր երկարությամբ խմելու ջրագիծը։
Ճանապարհը վերականգնվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ Նշենք, որ 2020 թվականին այս ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու, Վայոց ձորի, Տավուշի‚ Արարատի մարզերում ավարտվել է մոտ 23 կմ երկարությամբ 6 ճանապարհահատվածների վերականգնումը։ Իսկ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում այս տարի ՀՀ 7 մարզերում մեկնարկել են մոտ 67,9 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
2088 դիտում
22:50 26-11-2021
Վերականգնվել է Կամո-Շիրակ մոտ 5 կմ երկարությամբ ավտոճանապարհը
Այս բաժնից
1294 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4744 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած