211652_close_icon
views-count8281 դիտում article-date 09:34 24-06-2024

Արտակարգ իրավիճակ՝ Վայոց ձորի մարզի Հորբատեղ համայնքում. հողային զանգվածը սահել և լցվել է փողոցը. ճանապարհը երկկողմանի փակվել է. ժամանել են փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Հորբատեղ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ գյուղի 9-րդ փողոցի հարևանությամբ տեղի է ունեցել սողանք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի, վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Խաչիկ Ստեփանյանն ու կրտսեր պարեկ Մանուկ Դոլուխանյանը:

Պարզվել է, որ տեղի է ունեցել հողային զանգվածի սահք՝ դեպի փողոց, ինչի պատճառով էլ ճանապարհը երկկողմանի փակվել է:

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր