1692 դիտում
23:02 03-12-2020
ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը քննարկել են Ադրբեջանում հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլեր
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիների ու պատանդ վերցված քաղաքացիական անձանց ճակատագրին և նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է իր գրասենյակի կողմից իրականացվող գործողությունների, ինչպես միջազգային գործընկերների հետ ունեցած քննարկումների մասին:
Նախագահը նշել է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների, հատկապես պատկան մարմինների առաջնային պատասխանատվությունն ու պարտականությունն է ձեռնարկել բոլոր միջոցները, գործի դնել բոլոր կապերը՝ բռնի անազատության մեջ գտնվող, թշնամու կողմից վայրագությունների ենթարկվող և անմարդկային վերաբերմունքի արժանացող մեր հայրենակիցներին անհապաղ հայրենիք վերադարձնելու, ինչպես նաև անհայտ կորածների ճակատագիրը պարզելու համար:
Նախագահն ասել է, որ կրակի դադարեցման եռակողմ հայտարարությունից հետո միջազգային գործընկերների առջև բազմիցս բարձրացրել է հումանիտար իրավունքի անվերապահ պահպանման, ռազմագերիների անհապաղ վերադարձման խնդիրը: Նա ընդգծել է, որ շարունակելու է այդ ուղղությամբ ջանքեր գործադրել և օգտագործել իր բոլոր հնարավորություները:
Արման Թաթոյանը նշել է, որ կոչով դիմել է նաև միջազգային հանրությանը, և հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցներին՝ հրատապ քայլերով աջակցելու խնդրի լուծմանը:
Հանդիպմանը հույս է հայտնվել, որ հայ ռազմագերիների ու պատանդ վերցված քաղաքացիական անձանց հարցը հնարավորինս արագ կլուծվի, և նրանք կվերադառնան հայրենիք:
Նմանատիպ նյութեր
2171 դիտում
13:46 15-04-2021
ՀՀ ՄԻՊ-ը, ԵԽ պատգամավորները հորդորում են ԵՄ-ին ձեռնարկել կոնկրետ քայլեր հայ գերիներին ազատելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2200 դիտում
13:13 27-11-2021
Պետք է շարունակել ջանքերը գերիներին վերադարձնելու ուղղությամբ. ՀՀ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2376 դիտում
15:42 28-11-2020
Երևանում մի խումբ արվեստագետներ բողոքի ցույց են իրականացնում հայ գերիներին վերադարձնելու պահանջով
Այս բաժնից
907 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
790 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը